ներդրումային բանկ 2021թ.» անվանակարգում: Մրցանակը շնորհվել է մի շարք կարևոր ուղղություններում ունեցած ձեռքբերումների հիման վրա: Մասնավորապես, հաշվի են առնվել բանկի` շուկայում ունեցած մասնաբաժինը, ներդրումային բանկային գործարքների իրականացման ունակությունները, իրականացված գործարքների ծավալը, բանկի կողմից կիրառվող նորարարական լուծումները, բանկի համբավը, բանկի հետ համագործակցող ֆինանսական կազմակերպությունների լայն ցանցը և այլն: Առանցքային չափորոշիչներից է նաև սպասարկման որակը:
Նշենք, որ Ամերիաբանկը հանդիսանում է հայաստանյան շուկայում ներդրումային ծառայություններ մատուցող միակ ընկերությունը, որն ունի Կապիտալի շուկաների, Ձեռքբերումների ու միաձուլումների և Կորպորատիվ ֆինանսների ուղղություններով հաճախորդներին սպասարկող առանձին մասնագիտացված ստորաբաժանումներ:
Բանկն իրականացրել է կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման ամենախոշոր գործարքը Հայաստանում, կազմակերպել է հայաստանյան շուկայում ՀՀ դրամով պարտատոմսերի առաջին թողարկումները միջազգային մի շարք ֆինանսական հաստատությունների համար: 2020 թվականին Ամերիաբանկը թողարկել է նաև եվրոյով կանաչ պարտատոմսեր` 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ծավալով, որը շրջադարձային գործարք է տեղական ֆինանսական շուկայում` որպես Հայաստանում երբևէ առաջին կանաչ պարտատոմսերի ծրագիր: Թողարկումն իրականացվել է Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի կանաչ պարտատոմսերի թողարկման սկզբունքներին համաձայն (ԿՊՍ):
Ամերիաբանկը շուկայի առաջատարն է նաև թողարկված պարտատոմսերի քանակով և ծավալով: Բանկի թողարկումները կազմում են ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի 22,5%-ը:
Ամերիաբանկը «Global Finance» ամսագրի հեղինակավոր մրցանակին արժանանում է արդեն վեցերորդ տարին անընդմեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը